TypeScript
TypeScript, ծրագրավորման լեզու, որը 2012 թվականին ներկայացրել է Մայքրոսոֆթ ընկերությունը որպես ցանցի կիրառական ծրագրերի մշակման միջավայր՝ ընդլայնված JavaScript-ի հնարավորություններով։ TypeScript լեզվի ստեղծողը համարվում է Անդերս Հեյլսբերգը (անգլ.՝ Anders Hejlsberg), որը նախկինում ստեղծել է նաև Turbo Pascal, Delphi և C# լեզուները։ Լեզվի առանձնահատկությունը համարվում է Open Web Foundation Specification Agreement (OWFa 1.0) համաձայնագրի շրջանակներով բաց և հրապարակային թողարկումը։ TypeScript-ը համարվում է JavaScript-ի հետ համատեղելի։ Գործնականում, TypeScript ծրագրի կոմպիլացիայից հետո այն կարելի է գործարկել ցանկացած ցանցային դիտարկչում կամ օգտագործել համատեղ ցանցային Node.js հարթակում։ TypeScript-ը JavaScript-ից տարբերվում է բացահայտ[en] տիպավորման հնարավորությամբ, լիարժեք դասերի կիրառման աջակցությամբ (ինչպես այլ դասական օբյեկտ-կողմոնորոշված լեզուներում), ինչպես նաև մոդուլների միացման հնարավորությամբ, որը կոչված է աշխատանքի արագության բարձրացմանը, ընթերնելիության դյուրացմանը, կոդի կրկնվելու հնարավորությանը, մշակման և կոմպիլացման ընթացքում սխալների որոնմանը և ծրագրի աշխատանքի արագացմանը։ Թողարկման ժամանակ ներկայացվեց Vim և Emacs խմբագրիչների համար TypeScript-ի ընդլայնված շարահյուսության ֆայլեր, ինչպես նաև հավելված Microsoft Visual Studio-ի համար։ Լեզվի թողարկման հետ միաժամանակ մշակողները պատրաստել էին ստատիկ տեսակի ֆայլեր որոշ հայտնի գրադարանների, այդ թվում jQuery-ի համար։ ՍտեղծումTypeScript-ը ստեղծվեց ինչպես Մայքրոսոֆթի, այնպես էլ այլ մեծամասշտաբ ծրագրերում JavaScript-ի կանխատեսվող բացթողումների համար[2][3]։ TypeScript-ի ստեղծողները լուծում էին փնտրում, որը չէր խախտի առկա չափորոշիչները և նրա քրոսպլատֆորմ աջակցումը։ Իմանալով, որ միայն ECMAScript չափորոշիչներն են առաջարկում ծրագրավորման համար ապագա՝ դասերի բազայով (Class-based programming), TypeScript-ի հիմքում դրվեց հենց այդ վերափոխումը։ Դա բերեց սինտակտային լեզվային հավելվածների գործիքակազմով JavaScript կոմպիլյատորի ստեղծմանը, որն ավելացրեց հիմնական առաջարկները։ Այս պարագայում TypeScript-ը համարվում է այն, ինչը պետք էր սպասել ECMAScript 6-ից։ Լեզվի յուրօրինակ կողմը ոչ թե առաջարկներն են, այլ ստատիկ տիպավորման ավելացումը, որը թույլ է տալիս կատարել լեզվի ստատիկ վերլուծություն։ ECMAScript 6 աջակցումTypeScript-ն ավելացնում է հետևյալ ֆունկցիաների աջակցումը․ դասեր, սահմանված ֆունկցիաների (սահմանված ֆունկցիաներ) մոդուլներ և ֆունկցիաներ, ինչպես նրանք առաջարկված են եղել ECMAScript 6 չափորոշիչներով։ Լեզվի առանձնահատկություններTypeScript-ը ECMAScript 5-ի ընդլայնված լեզուն է։ Ավելացված են հետևյալ հնարավորությունները․
Շարահյուսությամբ TypeScript-ը շատ նման է JScript .NET-ին, որը ECMA-262 լեզվային ստանդարտով Մայքրոսոֆթի հերթական արտադրանքն է ու ապահովում է ստատիկ տիպավորում և դասական օբյեկ-կողմոնորշված լեզվի հնարավորությունները, ինչպիսիք են դասերը, ժառանգումը, ինտերֆեյսը և անվանակարգումը։ Համատեղելիությունը JavaScript-ի հետTypeScript լեզուն կարգավորվել է JavaScript-ով։ Ուստի JavaScript ծրագիրը նույնպես համարվում է TypeScript-ի ճիշտ ծրագիր, և TypeScript-ը կարող է արագ ներգրավել JavaScript կոդը։ TypeScript-ը կոմպիլացնում է ES3-ը[5]։ TypeScript-ի հետ հնարավոր է օգտագործել JavaScript կոդ, որոնք ներառում են հայտնի գրադարանններ[5]։ ՏեսակներTypeScript-ը հնարավորություն է տալիս սահմանել տեսակներ՝ նրանց դասավորության ստատիկ ստուգման համար։ Սակայն դա պարտադիր պայման չէ և JavaScript-ի սովորական դինամիկ տիպավորման համար կարելի է այն անտեսել՝ function add(left: number, right: number): number {
return left + right;
}
Պարզ տեսակի համար գոյություն ունի մի քանի նկարագրություն․ Որոշակի տեսակներ կարող են փոխակերպվել կոնկրետ հայտարարված ֆայլի, որպեսզի տեսակի մասին տեղեկությունը դառնա առավել հասանելի արդեն կոմպիլացված JavaScript ծրագրերի տարբեր տեսակների օգտագործման դեպքում։ Սահմանումները կարող են կիրառվել գոյություն ունեցող JavaScript գրադարաններում, ինչպես դա արված է Node.js-ի և JQuery-ի համար։ JavaScript կոմպիլյատորը փորձում է դուրս բերել տեսակը, եթե այն հտակ սահմանված չէ։ Օրինակ վերևի կոդում Եթե տեսակը հնարավոր չէ դուրս բերել սահմանման բացակայության պատճառով, ապա որպես կանխադրված տեսակ կլինի դինամիկ Հայտարարագրերի ֆայլերTypeScript սցենարի կոմպիլացման ժամանակ կա հայտարարագրերի ֆայլեր ստեղծելու հնարավորություն( Հայտարարագրերի ֆայլի հայեցակարգը նման է C++ լեզվում գլխային ֆայլին (Include directive). declare module arithmetics {
add(left: number, right: number): number;
subtract(left: number, right: number): number;
multiply(left: number, right: number): number;
divide(left: number, right: number): number;
}
Հայտարարագրերի ֆայլերը կարող են ձեռքով գրվել ինչպես JavaScript-ի արդեն առկա գրադարանների, այնպես էլ jQuery-ի և Node.js-ի համար։ Հայտնի JavaScript գրադարանների հայտարարագրերի ֆայլերի մեծ հավաքածու կա GitHub borisyankov-ի DefinitelyTyped պահոցում։ ԴասերTypeScript-ը աջակցում է ECMAScript 6-ի դասեր, որը թույլ է տալիս կիրառել տեսակների սահմանում։ class Person {
private name: string;
private age: number;
private salary: number;
constructor(name: string, age: number, salary: number) {
this.name = name;
this.age = age;
this.salary = salary;
}
toString(): string {
return this.name + " (" + this.age + ")" + "(" + this.salary + ")";
}
}
ՁևանմուշներTypeScript-ը աջակցում է ընդհանուր ծրագրավորում[7]։ Տես նաևԾանոթագրություններ
|