Stack Overflow, հարց և պատասխանի հայտնի համակարգ ծրագրավորման ոլորտում։ Ստեղծվել է Ջոել Սպոլսկիի և Ջեֆֆ Էտվուդոի կողմից 2008 թվականին։ Stack Echange Network-ի մասն է կազմում։ Ինչպես մյուս նմանատիիպ կայքերը, այստեղ նույնպես կա հնարավորություն գնահատելու հարց կամ պատասխանը, որ հնարավորություն է տալիս բարձրացնել կամ իջեցնել գրանցված օգտատիրոջ հեղինակությունը։ Պրոյեկտը ստեղծված АSP.NЕТ 4 և ASP.NET MVC-ի միջոցով[3][4]։
2017 թվականի մայիսին Alexa Internet-ը հայտնեց, որ կայքը զբաղեցնում է 53-րդ տեղը ամենաշատ այցելված կայքերի ցանկում, 2010 թվականին մշտական այցելուների քանակը հաշվում էր 18 մլն մարդ։ 2010 թվականի մայիսին կայքի հեղինակները հայտնեցին, որ կայքի վենչուրային կապիտալը կազմում է 6 մլն դոլար[7]։
2016 թվականին հրապարակեց գիտական հետազոտության արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ Android ծրագրավորողները, ովքեր օգտվում են Stack Overflow-ից, ստեղծում են ավելի ֆունկցիոնալ կոդ, քան նրանք ովքեր օգտագործում են պաշտոնական փաստաթղթեր[8].։
Stack Overflow-ն տարբեր լեզուներով
Երկար տարիներ շարունակ, որպես հիմնական լեզու օգտագործվել է անգլերենը։ Այսօր բացի անգլերենից, Stack Overflow-ը համացանցում կա 4 լեզուներով․
Bosu, A., Corley, C. S., Heaton, D., Chatterji, D., Carver, J. C., & Kraft, N. A. (2013, May). Building reputation in StackOverflow: an empirical investigation. In Proceedings of the Tenth International Workshop on Mining Software Repositories (pp. 89–92). IEEE Press.