QuickTimeՉշփոթել Quick Time Events հոդվածի հետ։
QuickTime (անգլերենից` շարային քայլ), Apple ընկերության ոչ ազատ տեխնոլոգիա է։ Այն մշակվել է 1991 թվականին տարբեր ֆորմատներով թվային տեսանյութերի, ձայնի, տեքստի, անիմացիայի, երաժշտության և համայնապատկերային նկարների վերարտադրման համար։ QuickTime-ը նաև մուլտիմեդիայի կառուցվածք է, որը կարող է օգտագործել այլ հավելվածներ։ Մի քանի ծրագրեր օգտագործում են QuickTime-ը, իրենց մուլտիմեդիական խնդիրների կատարման համար, օրինակ` անմիջապես Apple-ի թողարկած iTunes, iMovie և Final Cut Pro-ն, ինչպես նաև այլ արտադրողների համանման ծրագրային ապահովումը, օրինակ` Adobe Photoshop CS4, Ulead Video Studio-ն։ QuickTime-ի ճիշտ աշխատանքի համար պահանջվում է համապատասխան ձայնային և տեսակոդեկներ։ QuickTime արտադրանքներQuickTime նվագարկիչQuickTime նվագարկիչը անվճար մուլտիմեդիական նվագարկիչ է, որը դիտման համար կարող է օգտագործել բազմաթիվ տարբեր տիպի նիշքեր, ներառյալ վիդեո, երաժշտություն, նկարներ, գրաֆիկա և վիրտուալ իրականության ֆիլմեր։ QuickTime ProՆվագարկիչի ընդլայնված տարբերակն է, որի օգնությամբ կարելի է ստեղծել և խմբագրել վիդեո, ձայն, պահպանել և արտահանել տարբեր ֆորմատներով, ներառյալ H.264: QuickTime Pro-ի արժեքը կազմում է 29.99 դոլար։ Ծրագիրն աշխատում է Mac[2] և PC-ով[3] և հասանելի է Apple Online Store-ից բեռնման համար։ QuickTime BroadcasterՁայնի և վիդեոի թողարկում թույլատրող, առանձին անվճար ծրագիր Mac-ի համար[4]։ QuickTime XQuickTime-ի միայն Mac-ի վրա աշխատող, նոր տասներորդ տարբերակն է։ Առաջին անգամ թողարկվել է Mac OS X 10.6 Snow Leopard-ի կազմում։ Իր մեջ համատեղում է QuickTime-ի վճարովի և անվճար տարբերակները։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |