GitHub
GitHub, IT-նախագծերի հոսթինգի և նրանց համատեղ մշակման համար նախատեսված խոշորագույն վեբ-ծառայություն[4]։ Հիմնվել է Git տարբերակների կառավարման համակարգի վրա և մշակվել է Ruby on Rails-ով[5] և Erlang-ով Github, Inc ընկերության կողմից (նախկինում՝ Logical Awesome)[6]: Ծառայությունը լիովին անվճար է բաց ելքային կոդով նախագծերի համար և տրամադրում է դրանց բոլոր հնարավորությունները (SSL-ը ներառյալ[7]), իսկ մասնավոր նախագծերի համար առաջարկվում են տարբեր վճարովի սակագնային պլաներ[8]։ Ծառայության կարգախոսը՝ «Social Coding» է, հայերեն կարելի է թարգմանել որպես՝ «Գրում ենք կոդ միասին»։ Շապիկների վրա տպվում է լիովին այլ գրառում՝ «Fork you!» (Ճյուղավորվի՛ր)[9]։ Մի կողմից այն համահունչ է անգլալեզու հայհոյանքի հետ և ակնարկում է ոչ ֆորմալ միջավայրի մասին։ Մյուս կողմից այդ բառերը հիշեցնում են, որ Git-ով կարելի է հեշտ և անցավ նոր ճյուղեր ստեղծել, սակայն բաց ելքային կոդով նախագծերի մշակողները ճյուղերի ստեղծմանը բացասական են վերաբերվում[10]։ GitHub-ի թալիսմանը ութոտնուկ-կատուն է (անգլ.՝ octocat), որը, չնայած հայտնի դարձած մոլորությանը, ոչ մի կապ չունի «Octocat Adventure» կարճամետրաժ ֆիլմի հետ, այլ պարզապես գտնվել է Թոմ Փրեսթըն-Վերների կողմից iStock Photo-ում[11]։ ՀնարավորություններԿայքի հեղինակները GitHub-ը՝ «մշակողների սոցիալական ցանց» են անվանում։ Բացի կոդի հրապարակումից, մասնակիցները կարող են նաև շփվել, մեկնաբանել իրար խմբագրումները, ինչպես նաև հետևել ծանոթների նորություններին։ Git-ի լայն հնարավորությունների օգնությամբ ծրագրավորողները կարող են միացնել իրար ռեպոզիտորիաները. GitHub-ը դրա համար առաջարկում է հարմար ինտերֆեյս և կարողանում է ամեն մասնակցի ներդրումը ծառի տեսքով ներկայացնել։ Նախագծերի համար կան սեփական էջեր, փոքրիկ Վիքիներ և սխալների հետապնդման համակարգեր։ Հենց կայքում կարելի է ծրագրավորման լեզուների մեծամասնության սինտաքսիսի լուսավորմամբ դիտել նախագծերի ֆայլերը։
Նախկինում Ruby-նախագծերը կարող էին ավտոմատ կերպով հրապարակվել նաև RubyGems ծառայությունում, սակայն 2009 թվականի հոկտեմբերին GitHub-ը հրաժարվել է տվյալ ծառայությունից[16]։ ՀայտնիությունԱռաջին մասնավոր ռեպոզիտորիան ստեղծվել է 2008 թվականի հունվարի 12-ին։ 2011 թվականի վերջին նախագծերում արդեն եղել է ավելի քան մեկ միլիոն գրանցված օգտատեր[17] և ավելի քան երկու միլիոն ռեպոզիտորիաներ[18]։ 2017 թվականի մարտի դրությամբ կայքում գոյություն է ունեցել ավելի քան 58 միլիոն ռեպոզիտորիա[19]։ 2008 թվականի վերջին GitHub-ը ստացել է «Լավագույն սթարթափ-դեբյուտ» մրցանակը[20]։ GitHub-ը առավել հայտնի է Ruby-մշակողների միջև[21]։ Բացի այդ, խոշոր IT-ընկերություններ այդ ծառայությունում հրապարակում են իրենց պաշտոնական ռեպոզիտորիաները.[22] GitHub-ում իրենց բաց նախագծերները հրապարակում են ԱՄՆ-ի ֆեդերալ գործակալությունները[36]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |