Free Radical Design, (հայտնի նաև ինչպես՝ Crytek UK), բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է Նոթինգհեմում (Մեծ Բրիտանիա)։ Հայտնի է TimeSplitters և Second Sight խաղերի շարքերով[1]։
Պատմություն
Free Radical Design-ի աշխատակիցների մեծ մասը նախկինում աշխատել են Rare բրիտանական ընկերությունում։ Թիմը, որի կազմում էին՝ Դեյվիդ Դոուկան, Սթիվ Էլլիսը, Կառլ Հիլթոնը զբացվել են GoldenEye 007 և Perfect Dark խաղերի մշակմամբ, որը նախատեսված էր Nintendo 64 խաղային համակարգի համար։ 1998-ից1999 թվականներին այս թիմը լքում է Rare-ը և 1999 թվականի ապրիլին հիմնադրում է Free Radical Design ընկերությունը։ Ընկերության կողմից թողարկված առաջին խաղը դարձավ TimeSplitters, որը թողարկվել է 2000 թվականինPlayStation 2-ի համար։ Խաղը հայտնի դարձավ իր արագ խաղային պրոցեսով և բազմաօգտատեր ռեժիմով[1][2]։
2006-ից2008 թվականներին ընկերությունը զբաղվում էր Star Wars: Battlefront III խաղի մշակամաբ, սակայն նախագիծը չեղարկվեց, այն ժամանակ երբ այն գտնվում էր ավարտական փուլում[3]։ Haze անօրինական և անհաջող խաղի թողարկումից հետո ընկերությունը հայտնվեց վատ վիճակում[4]։ 2008 թվականին Free Radical Design-ը հայտարարեց սնանկացման մասին[5], ինչպես նաև 185 աշխատակից մնաց 40 աշխատակից[6]։
2014 թվականին Crytek ընկերությունը գտնվում էր ծանր ֆինանսական դրության մեջ, որի հետևանքով Crytek UK չի կարողանում վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը[9][10]։
2014 թվականինհուլիսի 30-ին Crytek-ը հայտարարեց վերակազմավորման մասին, վաճառելով նախկինում գնված Homefront մտավոր սեփականաությունը Koch Media ընկերությանը և փակելով Crytek UK-ը[11]։ Նախկին աշխատակիցները տեղափոխվեցին նոր՝ Dambuster Studios ստուդիա[12], որտեղ ավելի ուշ թողարկեցին Homefront: The Revolution խաղը[13][14]։